Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գանգատով 2012 թ. նոյեմբերին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է 112 հազար եվրոյին համարժեք դրամ։ Դիմումատուները «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության 17 անդամներ են։ Եվրոպական դատարանը վճռել է, որ ներպետական օրենսդրությամբ պետք է փոխհատուցվեր դիմումատուների ոչ նյութական վնասը, ինչը ժամանակին չի արվել:
Դեպքը եզակի չի, այն առումով, որ տարեկան մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր նման բողոքներ են ներկայացվում Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որոնք որոշվում են հօգուտ դիմող ՀՀ քաղաքացու և ընդդեմ Հայաստանի: Բացի այս վճարվող տուգանքներից և փոխհատուցումներից, Հայաստանը պարտավորվում է վճարել նաև դատական ծախսերը: Փաստացի ՀՀ պետբյուջեի կոպեկ-կոպեկ հավաքված գումարները ժողովրդի լեզվով ասած, փոխանակ ուղղվեն երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը` «բիրիքով» տալիս ենք Եվրոպաներին ու նրանց կողմից ֆինանսավորվող ինչ-որ աղանդավորական, քայքայիչ կազմակերպությունների: Դատական համակարգի բարեփոխման առաջնայնությունն այսօր արդեն ժամ առ ժամ ահագնանում է, ամեն ուշացած պահից մենք տուժում ենք թե՛ բարոյապես, թե՛ ֆինանսապես: Ի՞նչ են մտածում ՀՀ նախագահը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ արդարադատության նախարարը, երբ ամեն տարի ավելի ու ավելի շատ են պարտվում միջազգային ատյաններում: Մի՞թե ՀՀ քաղաքացին է մեղավոր, որ չհանդիպելով արդարության իր երկրում ստիպված է լինում իր շահերը պաշտպանել օտար կառույցներում, մեկ անգամ ևս ակամա վարկաբեկելով հայրենի երկիրը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ando.ari/posts/529700293731690
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել