168․am-ը գրում է

ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվեանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝ Վոլգոգրադ

Եկատերինբուրգ

Կազան

Կալինինգրադ

Մոսկվա

Նիժնի Նովգորոդ

Դոնի Ռոստով

Սամարա

Սանկտ Պետերբուրգ

Սարանսկ

Սոչի

Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝

oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,

սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,

նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:

Հարգելի ՀՀ քաղաքացիներ,

խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:

Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ կայքէջից՝

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել