Մ.թ.ա. 538 թ. Բաբելոնի նվաճումից հետո Պարսկաստանի թագավոր Կիր Մեծն իրավունք է տալիս գերության տարվածներին վերադառնալ Հուդա և վերականգնել Երուսաղեմի տաճարը, որն ավերել է Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքան։ Հավանաբար քաղաքական նկատառում կար, որպեսզի Եգիպտոսի սահմանում լինեն պարսկամետ ժողովուրդ։
Շուտով տարաձայնություններ սկսվեցին հրեաների և սամարացիների միջև, որոնց արգելվում էր մասնակցել շինարարությանը, և նրանք սկսեցին տարբեր ձևի խոչընդոտել Երուսաղեմի տաճարի վերականգնմանը: Արդյունքում տաճարի շինարարությունը դադարել է 15 տարի։ Միայն Դարեհ I-ի թագավորության երկրորդ տարում Ագիա և Զաքարիա մարգարեների ազդեցությամբ սկսվում է Տաճարի շինարարությունը։ Դարեհի վերահսկողությամբ էր կատարվում շինարարությունը, իսկ այն խոչընդոտողները պետք է ենթարկվեին մահապատժի։
Աշխատանքներն ավարտվեցին ադար ամսվա երրորդ օրը՝ Դարեհի թագավորության վեցերորդ տարում, ինչը համապատասխանում է մ.թ.ա. 516 թվականին՝ Առաջին տաճարի ավերումից 70 տարի հետո։
Մ.թ.ա. 333 թ. Երուսաղեմը և ամբողջ Հուդան առանց դիմադրելու ենթարկվում էին Ալեքսանդր Մակեդոնացուն, որը հաստատում է նույն ժամանակաշրջանում պարսկական ղեկավարների առանձնաշնորհության մասին։ Ալեքսանդրի մահից հետո Եգիպտոսի տիրակալը կողմից գրավվում է Երուսաղեմը և մասամբ ավերվում։