Ես մարդկանց երեսին շփցնող եմ. Սոնա Շահգելդյան

SLAQ.am-ը շարունակում է բլից հարցազրույցներ անցկացնել հանրահայտ դեմքերի հետ: Այս անգամ մեր զրուցակիցն է սիրված երգչուհի Սոնա Շահգելդյանը:

-Ո՞ւմ եք աշխարհում ամենաշատը սիրում:

Մայրիկիս:

-Ի՞նչը չեք ների կյանքում:

Դավաճանությունը:

-Տանել չեք կարո՞ղ…

Վատ մարդկանց:

-Ո՞ւմ եք ամենաշատը հավատում:

Աստծուն:

-Ինչի՞ համար եք ափսոսում:

Չեմ ափսոսում, միայն նրա համար եմ ափսոսում, որ նվիրվել եմ, հետո եմ հասկացել, որ արժանի չեն:

-Ամենատարօրինակ դեպքը, որ պատահել է Ձեզ հետ:

- Տենց բան չի եղել: Միայն էս վերջերս տարածված լուրը, որ Սոնա Շահգելդյանը վթարի է ենթարկվել:

-Ամենատպավորված գրքերից մեկը:

Ամբողջ աշխարհի աստղերի մասին մի գիրք է, որը ինձ նվիրել է Աշոտ Լյուդվիկովիչը, այ դա է շատ տպավորվել, աշխարհի լեգենդների մասին է:

-Ինչի՞ մասին եք խորհում հայելու առաջ:

-Երգում եմ հայելու առաջ:

-Ինչի՞ց եք վախենում:

Ես վախկոտ մարդ չեմ, բայց պահեր կան, որ կարող եմ վախենալ, դա հարազատներիս կորուստն է: Վախենում եմ նաև չար մարդկանցից: 

-Սիրելի արտահայտությունը:

-Տատուշկա, նանուշկա:

-Ի՞նչը կարող է Ձեզ անսահման երջանիկ դարձնել:

-Ընտանիքը, ամուր, ոչ ձևական ընտանիքը` կառուցված անկեղծ զգացմունքների հիման վրա: Նաև, որ կարողանամ զբաղվել սիրածս գործով:

-Ձեր ամենահամարձակ քայլը:

-Ես համարձակ մարդ եմ, ես մարդկանց երեսին շփցնող եմ, հետևից խոսել չունեմ, ու դա համարձակություն է:

-Մանկության երազանք, որ այդպես էլ իրականություն չդարձավ:

-Իմ երեզանքները կատարվել են:

-Ի՞նչ կփոխեք Ձեր կյանքում:

-Ես դրական մարդ եմ, իմ ամեն օրը դարձնում եմ տոն, սակայն կուզեի մարդկանց չնվիրվեի, իսկ ընդհանրապես ես ճիշտ եմ ապրում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել