Tert.am-ը գրում է.

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին «նողկալի սուտասան» է անվանել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, որը նախօրեին  հայտարարել էր, որ Թեհրանն իրականում ունի գաղտնի միջուկային ծրագիր՝ թաքցված միջազգային հանրությունից:

Այս մասին գրում է BBC-ն՝ նկատելով, որ Նեթանյահուի միջուկային բացահայտումներն արվել են մի շատ կարևոր պահի, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է վերջնական որոշում կայացնել 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ:

Թրամփը, որը նախկինում բազմիցս հայտարարել էր, որ համաձայնագիրը չի բխում ԱՄՆ շահերից, մինչև մայիսի 12-ը ժամանակ ունի կարևոր փաստաթղթի վերաբերյալ որոշման կայացման համար:

Հայտնի է, որ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջավադ Զարիֆը, մեկնաբանելով Նեթանյահուի հայտարարությունը, նկատել է, որ դրա նպատակը Թրամփի վերջնական որոշման վրա ազդեցություն ունենալն է:
Ինչ վերաբերում է «միջնորդ վեցյակի» մյուս անդամներին, ապա նրանք կողմ են համաձայնագրի պահպանմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել