Ուրախ եմ, որ Նիկոլը վերադառնում է իրատեսական դաշտ Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով: Իսկ դա այն է, որ Հայաստանն իրեն կարող է թույլ տալ հայացքը հյուսիսից արևմուտք թեքել այն ժամանակ, երբ հայ սահմանապահը կկանգնի Թուրքիային դեմ-հանդիման, իսկ զինված ուժերի համար սպառազինությունը կգնվի ոչ միայն Ռուսաստանից, այն էլ՝ գործարանային գներով: Եվ մեկ էլ՝ երբ հայաստանցի արտադրողը կարողանա որակյալ արտադրանք թողարկել և ոչ թե փորձել խաբել սպառողին, ինչպես դեռևս արվում համատարած:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: