Armenpress.am-ը գրում է.
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն անդրադարձել է հարցին՝ հնարավորության դեպքում արդյոք կաշխատի ընդդիմության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի թիմում, եթե նա լինի վարչապետ:
«Եթե ես ձեզ հիմա ասեմ, որ, գիտեք ինչ, ես հիմա հրաժարվելու եմ ՀՀԿ-ից և աշխատելու եմ, դուք ինձ կհարգե՞ք», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, արձագանքեց Վարդան Արամյանը: Մյուս հարցին՝ նույնիսկ հանուն երկրի չի՞ աշխատի, Արամյանն ասաց, որ այդ դեպքում պետք է Փաշինյանի թիմի անդամ լիներ:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/931541.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել