Համախմբման արդյունքում արձանագրված հաղթանակն, իր իրական ու երևակայական մակարդակներով հանդերձ, որոշակի փոփոխություններ բերեց Հայաստանի քաղաքական համակարգում:
Ուզում եմ արձանագրել այդ փոփոխություններից մի քանիսը, քանի որ քաղաքական որոշ ուժեր արդեն փորձում են ակտիվություն ցուցաբերել և տեղավորվել նոր քաղաքական իրողությունում:
1. Երիտասարդները ցույց տվեցին, որ Հայաստանում այս շարժումից դուրս այլևս չկան քաղաքական գործիչներ և քաղաքական կուսակցություններ: Որովհետև երիտասարդները փաստեցին, որ անհատակենտրոն քաղաքական կառույցները այլևս համարժեք (ադեկվատ) չեն սոցիալական իրականությանը:
2. Այս շարժումը փաստացի «թոշակի» ուղարկեց ավագ սերնդի՝ իրենց ծանրակշիռ քաղաքական գործիչ համարողներին՝ ցույց տալով, որ նրանք վերջին ավելի քան տասը օրվա ընթացքում չկարողացան տալ ընթացող պրոցեսների քաղաքական գնահատական և հեռանկար, որովհետև նստած սպասում էին իրենց կուսակցությունների շեֆերի արձագանքին:
Շարունակելի...