Ի՞նչ ի նկատի ուներ նորաստեղծ «Առաքելություն» կուսակցությունը, երբ հայտարարեց՝ կանխենք թուրքմենստանացումը: Երեկ մի քանի անմակարդակ հայտարարություններ տեսանք, որ գոռում էին` թուրքերը գրավեցին, ու նման մի քանի ճղճիմ նախադասություններ: Բա էս մեր նորածին կուսակցությունը, որ ասաց թուրքմենստանացում, հետո չմտածեց, որ աշխարհագրություն է սովորել պետք ու հասկանալ, որ Թուրքիան ու Թուրքմենստանը տարբեր երկրներ են: Թուրքմենստանի հետ ունենք շատ լավ հարաբերություններ, և շատ լավ երկիր է, ինչպես նաև ՀՀ-ի համար շատ կարևոր գործընկեր: Լավ կլինի նորելուկ կուսակցությունը ելույթներից առաջ տեքստ պատրաստի և նոր ելույթներ ունենա: Կամ դեռ զուսպ պահեն իրենց և մասսայական աբսուրդ հայտարարություններ չանեն և հասկանան, որ ավտոբուսներից խոսելը ավելի հեշտ էր, ու վերադառնան իրենց հին թեմաներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=571244369562694&id=100000314094875¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել