Ռուսաստանի դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ։

ՌԴ կառավարության պաշտոնական կայքում ներկայացված ուղեձում ասված է.

«Ուզում եմ հատկապես նշել Ջեր անձնական ներդրումը ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում։  Համոզված եմ, որ նոր պաշտոնում Դուք կշարունակեք առաջնային ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցության ամբողջ համալիրի աճին, նպաստել տարբեր ոլորտներում համատեղ խոստումնալից նախագծերի և նախաձեռնությունների առաջխաղացմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության խորացմանը: Դա ամբողջովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի շահերին»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել