Սիրիական բանակի պաշտպանական հզորությունը, իսկ դա նշանակում է նաև հարձակողական հզորությունը, մտահոգիչ փաստի առաջ է կանգնեցրել ինչպես թուրքական կառավարությանը, այնպես էլ՝ եվրոպական երկրներին։ Եթե թուրքական կառավարությունը, կանխատեսելով իրադարձությունների հետագա զարգացումը, ակամա նորից հայացքը դարձրեց դեպի ՆԱՏՕ, թեև ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն այլևս անզոր է պաշտպանել այդ երկրին, ապա եվրոպական երկրները հասկացան, որ Ռուսաստանի հետ հարաբերություննների լարվածության պահպանումն իրենց ոչ մի լավ բան չի խոստանում։ ՆԱՏՕ-ի կողմից այս հրթիռային հարձակումը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ այսօր կարևորը նորագույն զենքերով զինվածությունն է և դրանց կատարելապես տիրապետելը, քանզի երկիրը կարող է ունենալ զենք, բայց չտիրապետել դրան, որն ավելի վտանգավոր է, որովհետև ծանծաղամիտները կարող են մտածել, որ իրենք ունեն բոլոր նորագույն զենքերը՝ հակառակորդին ոչնչացնելու համար, և հանգիստ նստել։ Սիրիական կառավարությունն այս ամենին հասավ նախ և առաջ իր արտաքին քաղաքականության շնորհիվ, որն այդպես էլ չհասկացան մեր երկրի ղեկավարները քսանվեց տարի շարունակ։ Երկու «Տոմահավկ» հրթիռներ, որոնք չէին պայթել, հայտնաբերվել են սիրիական բանակի կողմից։ Դրանք այժմ Ռուսաստանում են, երևի հետազոտության համար․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել