Ինչպես մնացած բոլոր լուրջ հավաքների ժամանակ, այս վերջին ցույցերը ևս որոշ միջազգային լրատվականներ փորձում էին ներկայացնել իբրև Մայդան, որը կրկնում է ուկրաինական դեպքերը։

Ուկրաինայում կատարվող դեպքերը հենց սկզբից եղել են ագրեսիվ նոտաներով, գրեթե ոչ մեկ կոչ չի արել մարդկանց խաղաղ հավաք կազմակերպել, լիդերները հավաքված ցուցարարների տարել են բախման, ավերածությունների, այդ պատճառով նրանցից շատերին բաժանվել են տարբեր գործիքներ, ինքնաշեն զենքեր և այլն։

Ուկրաինայում ցանկացած պաշտոնյա, եթե հայտնվում էր ցուցարարների մոտ, ապա նույն պահին փակվում էր աղբամանի մեջ, ծեծվում էր և այլն։

Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերից հետո իրավիճակը ավելի վատացավ՝ տարածքներ կորցնելուց մինչև կոռուպցիայի մակարդակի բարձրացում։ Այս ամենը տեղի ունեցավ մի պարզ պատճառով, քանի որ մարդիկ սկսեցին լիդերներին աստվածացնել, նրանց անձերի մեջ փնտրել փոփոխությունը, ենթարկվում էին նրանց ցանկացած հրամանի, ինչի արդյունքում լիդերները հասան իրենց նպատակին ու ավելի վատ օրեր ստեղծեցին նույն այդ ցուցարարների համար, ովքեր իրենց բերեցին իշխանության։ Ստացվեց այնպես, որ հետագայում ժողովուրդը սկսեց պայքարել այն մարդկանց դեմ, ում հենց իրենք զենքով բերեցին իշխանության։

Նման ու բազմաթիվ այլ իրավիճակների համադրությունը պարզ ցույց է տալիս, որ ուկրաինական Մայդանը մեզ հետ որևէ կապ չի ունեցել ու ներկայումս էլ չունի։

Բայց նման տեղեկություններն էլ իրենց հերթին անիմաստ չեն տարածվում, ամեն անգամ նման լուր տարածելու հետո համապատասխան կառույցները հող են նախապատրաստում Հայաստանում նմանատիպ իրավիճակի։ Իսկ նման իրավիճակից հեռու մնալու միակ երաշխիքը մենք ենք։ ՄԵնք՝ ՀՀ քաղաքացիներս, ովքեր տարբեր ժամանակահատվածում ներկա են գտնվում ցույցերին, պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնեն կողքինների պահվածքին, թույլ չտան, որ որևէ մեկն անօրինական քայլ անի։ Այս հարցում մեր բախտը բերել է, որ ամբիոնում կանգնածները չեն խրախուսում նմանատիպ քայլերը՝ ծեծ, ջարդ և այլն։ Մնացածն արդեն ժողովրդի հույսին է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել