Panarmenian.net-ը գրում է.
Կրեմլում հետևում են Հայաստանում կատարվող իրադարձություններին և հսուվ են, որ ամեն ինչ կընթանա օրենքի սահմաններում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք հետևում ենք այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում և, գլխավորը, հուսով ենք, որ ամեն ինչ օրենքի սահմաններում կլինի»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին: «Երեկոյան, ավելի ուշ, նա հեռախոսազրույց է ունեցել Սարգսյանի հետ և շնորհավորել է նրան վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Անկասկած, կարծիքներ են փոխանակվել»,-ասել է Պեսկովը:
ՌԴ նախագահն ու ՀՀ վարչապետը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել ջանքերը հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և ինտեգրացիոն գործընթացների առաջմղման ուղղությամբ:
Շարունակվում է ընդդիմության քայլերթը Երևանի կենտրոնական փողոցներում՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման:
Իրադարձությունների զարգացմանը հետևեք թարմացվող լրահոսով: