
SLAQ.am-ը շարունակում է բլից հարցազրույցներ անցկացնել հանրահայտ դեմքերի հետ: Այս անգամ մեր զրուցակիցն է սիրված երգչուհի Անահիտ Սիմոնյանը:
-Ո՞ւմ եք աշխարհում ամենաշատը սիրում:
Տղայիս:
-Ի՞նչը չեք ների կյանքում:
Մտերիմ մարդու դավաճանությունը:
-Տանել չեք կարո՞ղ…
Կեղծավոր մարդկանց:
-Ո՞ւմ եք ամենաշատը հավատում:
Ինձ (ծիծաղում է):
-Ձեր կյանքի ամենադժվար պահը:
-Մտերիմի կորուստը:
-Ինչի՞ համար եք ափսոսում:
Ոչնչի:

-Ամենատարօրինակ դեպքը, որ պատահել է Ձեզ հետ:
- Չի եղել, դժվարանում եմ հիշել:
-Ամենատպավորված գրքերից մեկը:
Կոկո Շանել:
-Ինչի՞ մասին եք խորհում հայելու առաջ:
-Չեմ խորհում հայելու առաջ, նայում են պարզապես:
-Ինչի՞ց եք վախենում:
Մանյակներից (կատակում է), մթությունից ու շներից:

-Սիրելի արտահայտությունը:
-Սիրելիս, իսկ փոքրիկիս՝ բալես:
-Ի՞նչը կարող է Ձեզ անսահման երջանիկ դարձնել:
-Տեսնել հարազատ մարդկանց առողջ ու երջանիկ:
-Մանկության երազանք, որ այդպես էլ իրականություն չդարձավ:
-Կատու էի ուզում ունենալ, այդպես էլ չունեցա:

-Ի՞նչ կփոխեք Ձեր կյանքում:
-Ոչ մի բան, ամեն ինչ հիանալի է:



