Armenpress.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Շնորհավորում եմ իմ ընկեր Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ակնկալում ենք խորացնել համագործակցությունը և ամրապնդել մեր ժողովուրդների բարեկամությունը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Վրաստանի վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել