Ժողովուրդ ջան, համացանցում նկատում եմ մի քանի սխալ պատկերացում շարժման մասին։
Նախ՝ խոսվում է «վերջ»-ի մասին, թե ինչ-որ բան է վերջացել։ Մի մասը միտումնավոր նման կեղծ քարոզ է տանում. դե, նրանք էլ ֆեյսբուքյան «ջրցանն» ու «ձայնային նռնակներն» են։ Իսկ մյուս մասն էլ նույն բանն ասում է սխալ տեղեկություն ունենալու կամ անտեղյակության հետևանքով։
Այսօր առավոտից Սերժ Սարգսյանի վարչապետացման հարցը, մեծ հաշվով, դարձավ ոչ առաջնային, քանի որ հրապարակում հարթակից հայտարարվեց ավելի մեծ ու կարևոր նպատակի մասին։ Հիմա շարժման նպատակը իշխանափոխությունն է «թավշյա» հեղափոխության միջոցով, այսինքն՝ առանց ընտրությունների իշխանափոխություն՝ միակ օրինական ճանապարհով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/1623993741032129
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել