Վերջերս երգիչ Միհրան Ծառուկյանը «նվեր» արեց իր երկրպագուներին և ներկայացրեց նոր տեսահոլովակ. «Ահա և իմ նոր` «Մի նայիր» երգի տեսահոլովակը: Սիրելի երկրպագուներ, մեծ սիրով և սպասումով ձեր դատին եմ հանձնում այն: Հուսով եմ` կհավանեք և կգնահատեք կատարված աշխատանքը: Ձեր` Միհրան Ծառուկյան»,- գրել էր Միհրանը իր ֆեյսբուքյան էջում:
Այս օրերին երգիչը մեկնել է համերգային շրջագայությունների. «Հարգելի հայրենակիցներ, սիրելի երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ ընկերներիս հետ մեկնում եմ շրջագայության Ռուսաստանի քաղաքներով: Մայիս 2-ին՝ Նովոռոսիսկ (Новороссийск), մայիս 3-ին՝ Ստավրոպոլ, (Ставрополь), մայիս 4-ին՝ Կրասնոդար (Краснодар), մայիսի 5-ին՝ Ռոստով-նա-դոնու (Ростов-на-Дону), մայիսի 6-ին՝ Վոլգոգրադ (Волгоград), մայիսի 7-ին՝ Վորոնեժ (Воронеж), մայիսի 8-ին՝ Սարատով (Саратов), մայիսի 11-ին՝ Սամարա (Самара), մայիսի 12-ին՝ Նիժնի Նովգորոդ (Нижний Новгород), մայիսի 14՝ Տյումեն (Тюмень), մայիսի 15-ին՝ Եկատերենբուրգ (Екатеринбург), մայիսի 17-ին՝ Սանկտ-Պետերբուրգ (Санкт-Петербург), մայիսի 19-ին՝ Սոչի (Сочи):
Սիրով և անհամբերությամբ սպասում եմ մեր հանդիպմանը»,- գրում է Միհրան Ծառուկյանը:


![]() |
![]() |
Շարունակությունը՝ այստեղ





