Չնայած Փաշինյանի հորդորներին ու կոչերին՝ ցույցի մասնակիցների մեջ շատ են ագրեսիվ դրսևորում ցուցաբերողները: Վաղ առավոտից հետևում եմ ուղիղ եթերներին ու արդեն քանիցս հանդիպեցի կադրերի, որտեղ ցուցարարները կոպտում են քաղաքացիական վարորդներին, ովքեր չեն մասնակցում երթին:
Ցավալի է, բայց նաև պարզ, որ ոստիկանների հետ նման բախումները ևս սպասելի են, մինչդեռ, որպես կարգուկանոնը պահպանող լիազորված մարմին, ոստիկանների հետ բախումները խոսքուզրույցով չեն ավարտվի:
Նիկոլն արդեն երկրորդ գլոբալ անգամն է, որ սխալ հաշվարկված միջոցառում է անցկացնում: Հակառակ պարագայում ցույցի բնույթի ու պահանջների մասին կարելի էր նախապես իրազեկել:
Իսկ հիմա փողոցներից անկիրթ ցուցարարներին վռնդելով իրավիճակ չի փոխվի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/srbuhi.markosyan/posts/1207460849387492?notif_id=1523949174475105¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել