Եթե սպորտի նախարարը և փոխվարչապետը մնան իրենց պաշտոններում, ուրեմն ԲՀԿ կոալիցոն գործընկեր է այն կառավարությանը և իշխանությանը, որի գնահատականը իրենք տվեցին Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում: Չնայած եթե վատ էր, ինչո՞ւ էր իր ներկայացուցիչներին պահում այդքան վատ կառավարությունում, չհասկացա: Ինչևէ, ոչ մեկին գաղտնիք չէ, որ սպորտի նախարարի նշանակումը կատարվել էր ԲՀԿ առաջնորդի խնդրանքով` օլիմպիական խաղերին մասնակցությունը պատշաճ ապահովելու և պատասխանատվություն ստանձնելու պատճառով, նախարար Ռոստամյանն էլ, որքան գիտեմ, ավագանու ընտրություններին ԲՀԿ նախընտրական շտաբի պատասխանատու էր: Նույնը Արմեն Գևորգյանի դեպքում: Նա էլ է չէ՞ անկուսակցական, այդ դեպքում ո՞ր ուժին է ներկայացնում կառավարության երկրորդ դեմքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել