Ցանկացած ցույցի, միտինգի, հեղափոխության փորձի, անկախ կազմակերպիչներից ու կողքից դիվիդենտներ շահել փորձողներից, բազմաթիվ, հազարավոր մարդիկ են մասնակցում մաքուր նպատակներով, ավելի լավ երկիր ունենալու ձգտումով և հույսով։
Դրա համար չի կարելի, անկախ ցույցին ձեր վերաբերմունքից, այդ ցույցերին մասնակցող մարդկանց պիտակավորել և վիրավորել։ Կարելի ա հումոր անել, բայց չի կարելի չափն անցնել՝ ծաղրելով բոլորին անխտիր։
Մյուս կողմից, եթե ինչ-որ մեկը մասնակցում ա, մի օր, երկու օր կամ ամեն օր գնում ա ցույցի, միտինգի, ուզում ա հեղափոխություն անել, հավատում այս կամ այն շարժման հաջողությանը կամ քաղաքական գործչի զուլալ մաքրությանն ու խոստումներին, դա իրեն իրավունք ՉԻ տալիս վիրավորելու չմասնակցողներին ու իրենց չմիացողներին։
Շատ մարդիկ, ոչ մի ցույցի կամ միայն կոնկրետ ցույցերի մասնակցելով, շատ ավելի շատ բան են անում ավելի լավ երկիր ունենալու համար, քան ցույցերի շատ կազմակերպիչներ կամ ցուցարարներ։
Այդ մարդիկ լրիվ այլ հեղափոխություն են անում, որի արդյունքը տարիներ անց տեսնելու ենք, չնայած արդեն տեսնում ենք։
Էսքան բան։