Քանի որ էս քանի օրը կրկին սկսվել է «ժողովուրդը պտի էս, ժողովուրդը պտի էն» ցնդաբանությունը, որը, վստահ եմ՝ եզրահանգվելու է նրանով, որ վաղվա ֆիասկոյից հետո ասելու են «դե ժողովուրդը չարեց», ուզում եմ մի հատ պարզ աքսիոմատիկ իրականություն ասել։

Ժողովրդի գործողությունների, որոշումների ու քայլերի համար պատասխանատվությունը լիդերներինն է։ Հենց նրանք են ուղղորդում, տեսլական առաջարկում, քաջալերում, կամ էլ՝ կոտրում ժողովրդին։ Ժողովորդ ասվածը չափազանց մեծ ու չափազանծ հարաբերական հասկացողություն է ու միայն խիստ ճգնաժաային պահերին է ունակ իր մեծամասնության մեջ կոնսոլիդաված որոշումներ կայացնելու։ Նույնիսկ ոչ թե կոնսոլիդացված է անում, այլ պարզապես այդպիսի պահերին շատ մարդիկ կայացնում են համանման որոշում։ Օրինակ՝ պատերազմի ժամանակ գնում ու կամավորագրվում են։ Մնացած դեպքերում արդեն գործում են ամբոխավարության կանոնները։

Մյուս բանը, որ ուզում եմ շեշտել, այն է, որ արդեն ամեն լնգուլավազ, ով սկի իրա բոլոր տնեցիքին չի կարա մի տեղ հավաքի, իր սուրբ պարտքն է համարում հանդես գալ ժողովրդի անունից, կշտամբել ժողովրդին, սվոյ-չուժոյի բաժանել և այլն։ Հատկապես ֆեյսբուքում դրանք վխտում են։ Ես հիմա միայն էս վերջին ցույցերի մասին չեմ ասում, դրա համար նույնիսկ չեմ էլ խորանում, որ ցանկացած պարագայում՝ 500 հոգի են, թե 5000, էդ դեռ ժողովուրդը չի։ Ժողովրդի անունից հանդես գալու համար ռեպրեզենտատիվ բազմությունը մոտ 100000-ն է մեր իրականության պայմաններում, և այդ մի հարցում Նիկոլն իրավացի է։

Վերջապես, երրորդ բանը, որ արդեն զզվացրել է․ մի պահ գնանք 2008 թվական։ Ես երբեք չեմ թաքցրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ սիրել, բայց այդքանով հանդերձ, 2008-ին ես էլ էի ցույցերին, որովհետև ինքը լիդեր էր ու այնքան վճռականություն ուներ, որ ասում էր, որ լիդերն հենց ինքն է, չէր ասում միայն, որ պետք է իշխանափոխություն անել, այլ կոնկրետ ասում էր, թե ով է գալու իշխանության։ Մենակ կենացներ չէր ասում՝ за все хорошее, против всего плохого շարքից, այլ ասում էր էս-էս-էս բաներն ենք անելու և դրանք կատարելու համար մեզ պետք է այսքան ժամանակ, այսքան միջոցներ և այսքան պայմաններ։ Մարդը ուներ ակնհայտ լիդերական ամբիցիաներ ու փորձառություն, մարդը ուներ հստակ ձևակերպված տեսլական ու ծրագիր։

Իսկ հիմա ոնց որ ձեռ առնեն ու ամոթ լինի ասելը, որ ախպեր, Սերժ Սարգսյանին որ հեռացնենք, ապա այ ես եմ հենց լինելու վարչապետ, կամ Նա։ Չեն ասում, ախպեր, էդ մեր ասածները որ կենաց չթվան, մենք հստակ պլան ու գործողությունների ռազմավարություն ունենք, թե ոնց ենք երկրի համար առանցքային նշանակություն ունեցող խնդիրներին լուծում տալու։ Դրա համար էլ 2008-ին ընդդիմություն էր, որը լրիվ լեգիտիմ իրավունք ուներ գոնե հիշատակել ժողովրդի անունը, իսկ հիմա ինչ-որ հիփսթերական տուսովկա ենք տեսնում, որտեղ կոմպլեքսավորված ամեն ֆրիկ իր սուրբ պարտքն է համարում տափակ ֆլեշմոբներից հայոց հարց սարքել ու մի բան էլ մուննաթ անել, թե բա մենք սաղ տոչնի ենք անում, պռոստը մեր ժողովուրդն է վատը, որ չի գալիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել