Tert.am-ը գրում է.
Պատերազմի հետևանքով ոչնչացված Սիրիայի տնտեսությունը վերականգնելու համար կպահանջվի 10-15 տարի և առնվազն 400 միլիարդ դոլարի ներդրում: Այդ մասին ռուսական պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, հաղորդում է ТАСС գործակալությունը:
«Կարևոր թեմա է ենթակառուցվածքների վերականգնումը, դա կարժենա առնվազն 400 միլիարդ դոլար, դրա համար կպահանջվի 10-15 տարի»,- ասել է Սիրիայի նախագահը Սիրիայի խորհրդարանի հետ կապերի հարցերով ՌԴ պետդումայի խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինի հետ հանդիպմանը:
Սիրիայի նախագահը հավելել է, որ «չի սպասում արևմտյան նավթագազային ընկերություններին երկրում աշխատելու համար»:
«Մենք այստեղ չենք սպասում արևմտյան ընկերություններին, հատկապես՝ նավթագազային ոլորտում: Ես խոսել եմ այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում, մենք ցանկանում ենք, որ այստեղ աշխատեն ռուսական ընկերությունները»,- ասել է Ասադը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։