Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելով ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից Սիրիայի հրթիռակոծությունը, հայտնում է ria.ru-ն:
Նախագահները քննարկել են Սիրիայի շուրջ իրավիճակի սրացումը:
Պուտինն ընդգծել է, որ արևմտյան երկրների գործողությունը ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի սկզբունքների և հիմնարար նորմերի կոպիտ խախտում է:
Էրդողանն, իր հերթին, շեշտել է, որ ստեղծված իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտություն կա:
Հայտնի է, որ ռուսական և թուրքական կողմերը կատարվածից հետո հակված են ակտիվացնել երկկողմ համագործակցությունը՝ սիրիական հակամարտությանը դիվանագիտական լուծում տալու նպատակով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2018/04/15/syria/2663358
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



