Ախր այքնան ծիածեղելի ու կեղծ է նայվում այս տարի կոմունիստների անակնկալ ակտիվացումը: Մոտս էնպիսի տպավորություն է, որ ՀՀԿ-ի համար կապ չունի, թե ով կքֆրտի ՀԱԿ-ին, կարևորը քֆրտող լինի: Չեմ պնդում, որ սա կոմունիստներին խաղի մեջ մցնելու միակ պատճառն է: Գուցե Ռուսաստանից էլ ճնշումներ եղել են, բայց այն որ կոմունիստների հիմնական թիրախը աստիճանաբար ՀԱԿ-ի ուղղությամբ է թեքվում, դա փաստ է: Ոչ մի վատ խոսք ՀՀԿ-ի մասին, իսկ ՀԱԿ-ը (ՀՀՇ) երկրի կործանման հիմնական մեղավորն է: Ասածիս վառ ապացույցն են կոմունիստների առաջնորդ Ռուբեն Թովմասյանի վերջին մի քանի հարցազրույցները, որոնց մանրամասնորեն կարող եք ծանոթանալ մամուլում:
Իշխանական ֆինանսվորումը ուղղակի աչք է ծակում: Դուք Կոմկուսի գրասենյակ մտե՞լ եք ասենք անցյալ տարի: Անձամբ ինձ մոտ տպավորությունն այնպիսին չէր, որ Կոմկուսը հերիք չէ ընտրությունների գրավի գումարը կկրողանա տալ, մի բան էլ գովազդային բավական լուրջ արշավ կսկսի:
Ինձ իրավունք չեմ վերապահի ասել, որ իշխանությունները Կոմկուսին ուզում են ԱԺ մտցնել, բնավ էլ ոչ: Այս կուսակցության համար մի հին ու բարի ածական կա՝ ձայն փախցնող: Իսկ իշխանություններն էլ ամեն ինչ անում են, որ իրենցից դժգոհները ՀԱԿ-ի մոտ չվազեն, այլ հիշողությունների գիրկն ընկնելով ընտրեն Կոմկուսին: