Այն, ինչ եղավ դրանից հետո, բոլորին է հայտնի. Վիետնամի միացյալ հանրապետությունը մեծագույն կորուստների գնով կարողացավ հաղթահարել Արևմուտքի և Սովետի արյունալի առճակատման փուլը, ապաքինեց պատերազմի վերքերը, վերականգնեց երկիրը և հիմա շատ բարեհաջող կերպով զարգանում է որպես միացյալ և բոլորից անկախ պետություն:
Հիմա նույնն այսօր տեսնում ենք Սիրիայում, որտեղ վերջին օրերին կրկին սարսափելի սրվել է պատերազմական իրավիճակը: Ավելին՝ այդ անկառավարելի և կործանվող երկիրը հիմա իրենից բառացիորեն վառոդի ահռելի մի տակառ է ներկայացնում, որն ամեն վայրկյան կարող է պայթել՝ իր հետ բառացիորեն պայթեցնելով արդեն ողջ աշխարհը:
Լուսանկարում՝ մի դրվագ Վիետնամի պատերազմից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1653576521423540&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել