ՀԱԿԿ-ի պարտությունը կանխատեսված էր, և այն ուներ իրական պատճառներ:
Իսկ պատճառները հետևյալն են`
ՀԱԿԿ-ն մտավ ստվերային խաղերի մեջ տարբեր ուժերի հետ և սկսեց գործել գաղտնի կանոններով (ոչ թափանցիկ քաղաքականություն):
Սկսեցին «քլնգել» այն մարդկանց, ովքեր մարտի 1-ին մինչև վերջ կանգնեցին ժողովրդի կողքին, իսկ «քլնգողները» այդ օրը իրենց տներում պախկված էին:
Նոր «բուրժուադեմոկրատական հողափոխությունը» հիասթափեցրեց համակիրներին, երբ Տեր-Պետրոսյանը բացատրեց իր ծրագիրը, թե ինչպես պետք է իրականանա, և ինչ է բուն իմաստը:
Ելույթներում հումորներ էր անում, ծաղրում էր ընդդիմադիր ուժի առաջնորդին, ինչը նույնպես զայրույթ առաջացրեց ընդդիմադիր չկողմնորոշված մասսայի մոտ:
Իսկ այս ամենից հետո շատերը հասկացան, որ նրանք ընդամենը խոսում են ժողովրդավարությունից, իսկ իրականում նույն 90-ականների տոտալիտարիզմի հիմնադիրները նույնն են մնացել, ինչը շատ պարզ երևաց, երբ սկսեցին «տապալել ու դուրս շպրտել» այն մարդկանց, ովքեր դեմ էին որոշ առաջ քաշած անակնկալ գաղափարներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=570866592933805&id=100000314094875¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել