Armtimes.com-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսում Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն իր ելույթում ներողություն է խնդրել օգտատերերի տվյալների արտահոսքի համար: Սոցցանցի հիմնադիրը միջադեպն իր սեփական սխալն է համարել և խոստովանել է իր պատասխանատվությունը «սոցցանցում կատարվողի համար»:

Ցուկերբերգը նաև հայտարարել է, որ մտադիր է ստուգել բոլոր հավելվածները, որոնց համար հասանելի են օգտատերերի տվյալները: Ընկերությունը կարող է արգելել հավելվածների տեղադրումը հարթակում, նշել է սոցցանցի հիմնադիրը, գրում է Deutsche Welle-ն Reuters-ի վրա հղումով:

ԱՄՆ-ի Կոնգրեսում երեքշաբթի օրը սկսվել է ՝՝Ֆեյսբուք՛՛ սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Մարք Ցուքերբերգի մասնակցությամբ լսումների շարք։ Լսումները հրավիրվեցին, երբ պարզ դարձավ, որ Թրամփին աջակից Cambridge Analytica քաղաքական կազմակերպությունը 2Օ16 թվականի ընտրությունների ժամանակ մուտք է գործել 87 օգտատերերի անձնական հաշիվներ, գրում է Ամերիկայի ձայնը։

՝՝Ֆեյսբուք՛՛ սոցիալական ցանցի պաշտոնատար անձինք անցյալ տարվա աշնանը ստիպված էին պատասխանել 2Օ16 թվականի նախագահական ընտրությունների հետ կապված շատ սուր հարցերի։ Սակայն Cambridge Analytica կազմակերպության կողմից 87 միլիոն օգտատերերի տվյալները ձեռք բերելու փաստը այսօր Կոնգրես է հրավիրում գործադիր տնօրեն Մարք Ցուքերբերգին։ Եվ օրենսդիր մարմնի անդամներն այսօր ավելի շատ ակնկալում են բացատրություններ, քան զղջման խոսքեր։

Խնդիրը ՝՝Ֆեյսբուք՛՛-ի կողմից առաջարկված հավելվածների միջոցով օգտատերերի անձնական տվյալները ստանալու փաստի մեջ է։ Այդ միջոցով է Cambridge Analytica-ն ստացել տեղեկություններ ընտրողների քաղաքական հայացքների ու կրոնական ուղղվածության մասին։

Գերակա խնդիրներից մեկը Ցուկերբերգն այժմ համարում է պայքարը ընտրություններին միջամտելու դեմ, պնդում է CNBC հեռուստաալիքը: Ըստ սոցցանցի ղեկավարի, խոսքը «սպառազինությունների մրցավազքի» մասին է, որը պահանջում է ընկերությունից առավել պատրաստված լինել նման գործողություններին: Ցուկերբերգը նաև ափսոսել է, որ սոցցանցն ուշացումով է արձագանքել 2016-ին ԱՄՆ նախագահի ընտրությունների ՌԴ միջամտության փորձերի բացահայտմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել