Երկար ստատուս, որը պդի մինչև վերջ կարդացվի

Մի պահ ուզեցի հիշեմ, թե ովքեր են կանգնած, նստած կամ կիսասոված Ազատության հրապարակում՝
Արամ Կարապետյան՝ մարդ, ում երևի, իրենց տնեցիքից բացի, ոչ մեկ ձայն չի տա, ու ոչ թե ինքն է հավաքը փիառում, այլ ինքն է հավաքով փիառվում, որ իրա մասին չմոռանան։
Պարույր Հայրիկյան․ իրա միակ պլյուսն էնա, որ ինքը ինչ-որ բանի սիմվոլա ու պըրծ։ Հա, մեկ էլ շատ հայտնիա, քանի որ իրա վրա կրակին, ինքը պետական բյուջեից եսիմ քանի միլիոն փող վերցրեց, թեկնածությունը չհանեց ու գնաց, արտասահմաններում «բուժվեց»։
Հետո՝ Արամ Հարությունյան՝ մարդ, ով սաղ կյանք ընտրություններիա մասնակցել ու սաղ կյանք 1000-ից ավել ձայն չի հավաքել, ու էն 3 ձայն ստացածի մասին անեկդոտը հենց իրա մասին էր ֆռռում։
Հետո՝ Ազատամարտիկը, ում սխրանքներն իհարկե չի կարելի մոռանալ, բայց քաղաքական դաշտում ինքն ի զորու չի մարդկանց հավաքել։
Անցնենք առաջ։ Ասումա՝ կարողա Րաֆֆին միանա։ Րաֆֆին, է՜․․․ Մարդ, ով հարամ արեց իսկական ընդդիմության մի ամբողջ բանակ, ով իրականում երկրի փրկություն հարամ արեց։
Զառա քույրիկը․ դե, իրա մասին սաղ պարզա, էսօր, ումով ինքը մարդա դառել, հելելա, ասումա՝ էդ մարդը ծախվածա... Էլ ի՞նչ հույս կապել դրա հետ։
Հանուն եսիմ ում ճակատը, որի դեմքերից է Արմեն Մարտիրոսյանը ու մի երկու եսիմ ով, որոնց մասին ոչ մեկ չգիտի․ ստեղ կարելիա գրել՝ no comment:
Մեկ էլ էն փայ հավաքողները, ովքեր «հուժկու» ընդդիմադիր քայլ արեցին ու Սերժի համար փող հավաքեցին։

Էս ստատուսը կարելի է անվանել «քաղաքան անորոշության ու քաղաքական կորածների մասին ստատուս»։
Էս ամենի մեջ մենակ Նիկոլնա ափսոս, գնալուա, դրանց երեսից անուն-պատիվը գետնին տա, քանի որ դրանք ոչ թե գրավող են, այլ վանող, հազար տեսակ ծախված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել