tert.am-ը գրում է
Անկարան չի ցանկանում, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը առճակատում ունենան Սիրիայում: Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը՝ մեկնաբանելով Մոսկվայի և Վաշինգտոնի արձագանքը Սիրիական Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման մասին լուրը:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը, իր թվիթերյան էջում անդրադառնալով ապրիլի 9-ին Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակման դեպքին, դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին շարունակ աջակցելու համար:

Ռուսաստանը հերքել է տեղեկությունները, որոնց համաձայն՝ Սիրիայի զինվորականները քլորով ռումբ են նետել Դումա քաղաքի վրա:

ամբողջական նյութը կարդացեք այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել