Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի բնակիչները պատրաստվում են տարվա գլխավոր քաղաքական իրադարձությանը՝ նախագահական ընտրություններին, գրում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Չնայած երկրում հաստատված ավանդույթին՝ ընտրություններն անց են կացվում ոչ թե աշնանը, այլ գարնանը՝ արտահերթ կարգով, գործող նախագահ Իլհամ Ալիևի հրամանով:

Ընդհանուր առմամբ, պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարելու է 8 թեկնածու, ընդ որում՝ ընդդիմությունը հայտարարել է ընտրությունները բոյկոտելու մասին: Փորձագետների և սոցհարցումների տվյալներով՝ Ալիևն իրական հակառակորդներ չունի և կկարողանա պահպանել իր պաշտոնը ևս մեկ ժամկետով, ընդ որում՝ այս անգամ նախագահին ընտրում են արդեն ոչ թե 5, այլ 7 տարով:

Փորձագետներն ընտրությունների օրվա տեղափոխումը կապել են արտաքին քաղաքական իրավիճակի հետ: Ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Արզու Նագիևը կարծիք է հայտնել, որ ընտրողների նոր «վստահության քվեն» թույլ կտա Ալիևին առաջընթացի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում:

Նա նշել է, որ ղարաբաղյան բանակցությունների լիարժեք անցկացման համար Ադրբեջանում նախագահական ընտրությունների անցկացումը Հայաստանի նոր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության ամսաթվին մոտ ժամկետում «բավական ձեռնտու» է:

Մեկ այլ փորձագետ՝ Ալեքսեյ Սինիցինը կարծում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների սրման պայմաններում մի շարք ուժեր կարող են փորձել աշնանը «ցնցել Ադրբեջանում իրավիճակը»՝ Մոսկվայի ևս մի դաշնակցի թուլացնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել