Ռուսաստանի հետ վերջին կոնֆլիկտում Ֆրանսիայի նախագահն իրեն բավականին ագրեսիվ դրսևորեց, ինչի արդյունքում կարելի է եզրակացնել, որ Եվրոպայում Վլադիմիր Պուտինը, հանձինս Էմանուել Մակրոնի, նոր ընդդիմախոս ունի:
Եթե 2014-ին Գերմանիանի կանցլեր Անգելա Մերկելը հարկադրված էր քայլ առ քայլ զգուշորեն համոզել Ֆրանսուա Օլանդին, որ անհրաժեշտ է կոշտ պատասխան տալ Ուկրաինայում ռուսական ագրեսիային, Սկրիպալների թունավորման դեպքում ԵՄ համաժողովում Ֆրանսիայի նախագահն էր պահանջում միանշանակ մեսիջ ուղարկել Մոսկվա: Ի տարբերություն Մերկելի` Մակրոնը չշնորհավորեց Պուտինի վերընտրությունը, այլ սահմանափակվեց «երկրի մոդեռնացման գործում հաջողություններ մաղթելով քաղաքական, սոցիալական, տնտեսական ու ժողովրդավարական առումով»:
Ըստ էության, ներկայումս եվրոպական երեք տերությունները միասնական դիրքորոշում ունեն Ռուսաստանի հարցում: Մեծ Բրիտանիան թիկունք է դարձնում Ռուսաստանին, իսկ Մակրոնն ընտրում է երկակի մարտավարություն` և՛ կոշտություն, և՛ ներգրավվածություն: Փարիզը չբեկանեց Մակրոնի մայիսյան ացը Սանկտ Պետերբուրգ: Ֆրանսիայի նախագահը մի քանի նպատակներ ունի։ Նախ՝ նրա ծրագիրն իրոք բավականին լիբերալ է․ նա վստահ է, որ ժողովրդավարության ու շուկայական տնտեսության ամրապնդումը բխում է իր երկրի շահերից: Երկրորդ` Մակրոնը մտադիր է ամրապնդել Ֆրանսիայի միջազգային դերը` դիրքերը հավասարեցնելով Գերմանիայի կանցլերի հետ: Մի կողմից Մակրոնն ուզում է Պուտինին ցույց տալ, որ արևմտյան տարածքում չի կարող անել, ինչ ցանկանում է (նա չի մոռացել ու չի ներել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին Մոսկվայի միջամտության փորձերը), մյուս կողմից` երկխոսության Փարիզի պատրաստակամությունը կոչված է վեր հանելու համագործակցության հնարավորությունները նախևառաջ Մերձավոր Արևելքում, որտեղ Ռուսաստանն այսօր թելադրող է: Մերկելի համար Մակրոնի երկակի ռազմավարությունը մեծ աջակցություն է․ որքան վճռական է Մակրոնը խաղում «գիշատչի» դերը, այնքան հեշտանում է Մերկելի՝ «աղավնու» դերը` միջնորդական գործառնություններ: Այդ դերը գերմանացիների մեծամասնության սրտով է․ նրանք ուզում են կոնֆլիկտից խուսափել Ռուսաստանի հետ, որ նախկին պես ընկալվում է իբրև սպառնալիք:
Ֆրանսիայի նախագահը բնավ էլ Պուտինի նոր ընդդիմախոսը չէ և նման խնդիր իր առաջ չի դրել։ Նա շատ ավելի գլոբալ նպատակ ունի․ նախ՝ Ֆրանսիային վերադարձնել աշխարհաքաղաքական խաղացողի դերը, հետո` վերակառուցել Եվրամիությունը: Իսկ այդ գործընթացներում նա, կամա թե ակամա, շփվելու է ՌԴ նախագահի հետ ու փորձելու է վերանայել նաև ՌԴ-ԵՄ հարաբերությունները: Չի բացառվում, որ Մակրոնը հաջողության դեպքում ի վերջո բախվի կանցլեր Մերկելի հետ, որ համարվում է ԵՄ առաջին ջութակը, ավելի ճիշտ` ջութակահարուհին` շնորհիվ Գերմանիայի տնտեսական ցուցանիշների: