Նոր եմ վերադառնում գնումներից, բայց ամբողջ ընթացքում զարմանում էի մեկ բանի վրա: Ամեն քայլափոխի հանդիպում են ֆուտբոլասերներ, որոնք կրում են «Ռեալ Մադրիդի» և «Բարսելոնայի» մարզաշապիկներ. ցավը սա չէ...
Հարցն այն է, որ Թուրքիայում արտադրված մարզաշապիկներ վրա «Բարսելոնայի» զինանշանում բացակայում է կարմիր խաչի վերևի մասը, որը հանված է խաչը զուտ աղավաղելու համար, իսկ մադրիդյան թիմի տարբերանշանի թագի վերևում ընդհանրապես հանված խաչը: Հիմա հարց. ինչո՞ւ ենք ենթարկվում Թուրքիայի մատուցած աղբին: Ախ, այնքան էլ հպարտ են մարզաշապիկները կրողները, իբր ես երկրպագու եմ, ես սիրում եմ ֆուտբոլը, բայց սիրելով ֆուտբոլը՝ դու չես հասկանում թե ինչ ես անում:
Վե՛րջ տվեք, սա արդեն ամոթ է, եթե կարողանում եք գտնել այնպիսիները, որոնց վրա ամբողջովին պատկերված է խաչը, ապա արեք այդպես, բայց այսպես՝ հպարտորեն կրելով անխաչ մարզաշապիկներ, ուղղակի բռնում եք չարածին օտարամոլության ուղին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել