Araratnews.am-ը գրում է.
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին պահանջել է, որ Թուրքիային Աֆրին շրջանը հանձնի Սիրիայի կառավարական ուժերին։ Նա այս հայտարարությունն արել է ապրիլի 4-ին Անկարայում կայացած Սիրիայի հարցով Թուրքիա-Ռուսաստան-Իրան գագաթնաժողովի ժամանակ` Իրանի պետական հեռուստաընկերության փոխանցմամբ։
«Աֆրինում զարգացումները արդյունավետ կլինեն միայն, եթե չխախտվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Աֆրինը պետք է անցնի Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ»,- նշել է իրանական հեռուստաընկերությունը:
Հիշեցնենք, որ Աֆրինը արդեն գտնվում է Թուրքիայի զինուժի վերահսկողության տակ։ Նախկինում այն գտնվում էր Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ։
Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել