Աֆրինը պետք է հանձնվի Սիրիայի կառավարական ուժերին


14:10 , 5 ապրիլ, 2018

Araratnews.am-ը գրում է.

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին պահանջել է, որ Թուրքիային Աֆրին շրջանը հանձնի Սիրիայի կառավարական ուժերին։ Նա այս հայտարարությունն արել է ապրիլի 4-ին Անկարայում կայացած Սիրիայի հարցով Թուրքիա-Ռուսաստան-Իրան գագաթնաժողովի ժամանակ`  Իրանի պետական հեռուստաընկերության փոխանցմամբ։

«Աֆրինում զարգացումները արդյունավետ կլինեն միայն, եթե չխախտվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Աֆրինը պետք է անցնի Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ»,- նշել է իրանական հեռուստաընկերությունը:

Հիշեցնենք, որ Աֆրինը արդեն գտնվում է Թուրքիայի զինուժի վերահսկողության տակ։ Նախկինում այն գտնվում էր Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ։

Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը: