Երգչուհի Սրբուհի Սարգսյանն այսօր դառնում է 24 տարեկան: Նա այժմ ներկայանում է «Ուկրաինայի ձայնը» նախագծում և համարվում է մրցույթի ֆավորիտներից մեկը: Իր տարեդարձի նախօրեին երգչուհին հուզիչ գրառում է կատարել Ինստագրամի իր էջում` հաղթանակը նվիրելով հայ զինվորներին.

«Ընկերնե՛ր, ես անչափ երջանիկ եմ, քանի որ հաղթահարել եմ «Ուկրաինայի ձայնը» նախագծի արդեն երրորդ փուլը և այժմ շարունակելու եմ պայքարս ուղիղ եթերում: Իմ ելույթը և, համապատասխանաբար, իմ հաղթանակը հպարտությամբ նվիրում եմ մեր հերոսներին՝ հայ զինվորներին, ովքեր պաշտպանում են մեր սահմանները, մեր ժողովրդին և մեր հայրենիքը: Հայ ժողովուրդը պետք է հաղթի ամենուր՝ և՛ բեմի վրա, և՛ մարտի դաշտում: Իմ հերոսներ, հպարտ եմ Ձեզանով»,- գերել է Սրբուհին:

Ավելի ուշ երգչուհին մեկ այլ լուսանկար էլ է հրապարակել իր մասին պատմող գրառումներով ու մակագրել.  «Շնորհավոր իմ ծնունդը։ Սա լավագույն նվերն է։ Շնորհակալ եմ բոլորիդ»:

29714590_441265346304497_2628214896445095936_n.jpg

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել