Քիչ առաջ Երեւանի 9/11 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ միասին: Քվեարկությունից հետո Սերժ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ քվեարկել է զարգացող, ավելի հարմարավետ Երեւանի համար,:

"Ընտրել եմ այն քաղաքական ուժին, ով պատկերացնում է Երեւանի քաղաքապետին եւ քաղաքապետարանի դերն ու նշանակությունը",-ասաց ՀՀ նախագահը: 

Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում "Հանրապետական" կուսակցության աշխատանքը, նախագահն ասաց, որ գնահատականներ տալու ժամանակը չի: "Գնահատականները կտրվեն ժամը 8-ից հետո: Իսկ ինչպես է օրվա ընթացքում հետեւելու քվեարկության ընթացքին, նախագահը չպատասխանեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել