8/6 ընտրատեղամասում բավական լարված վիճակ են ստեղծել լրագրողների աշխատանքի համար: «Կենտրոն» հեռուստաընկերությունից լրագրողի բեյջ ներկայացրած երիտասարդը՝ Հրաչյա Մկրտչյանը, հենց միանգամից փորձել է խոչընդոտել «Առաջին լրատվական»-ի թղթակցի աշխատանքը: Նա մոտեցել է մեր նկարահանող խմբին և թույլ չի տվել ծավալել մեր գործուենությունը: Ստիպել է մեր լրագրողին գրանցվել, ինչը տվյալ դեպքում ոչ թե լրագրողի, այլ հանձնաժողովի գործառույթի մեջ է մտնում:
Երևանի բոլոր ընտրատեղամասերում ԲՀԿ-ն ինչ-որ մարդկանց բաժանել է լրագրողի վկայականներ, նրանց տվել են փոքր տեսախցիկներ և կոնկրետ պրովոկացիա են հրահրում՝ լրագրողների, ընտրողների և հանձնաժողովների անդամների մեջ: Այս ընտրատարածքում տեղակայված է երեք ընտրատեղամաս, 8/5, 8/6, 8/7, որտեղ հանձնաժողովի անդամները շատ ագրեսիվ վերաբերմունք են դրսևորում լրագրողների հանդեպ:
8/6 հանձնաժողովի նախագահ Էրիկ Ավագյանը ոչ թե առաջարկում է գրանցվել, այլ մուննաթ գալով՝ դա պարտադրում է: Հանձնաժողովի անդամները և այլ վստահված անձինք Առաջին լրատվական»-ին տեղեկացրել են, որ «Կենտրոն» հեռուստաընկերության այդ լրագրողը պրովոկացիայի դիմելով՝ ընտրված նկարահանումներ է կատարում. նա ոչ թե նկարահանում է խոսակցության կամ միջադեպի ողջ ընթացքը, այլև բավականին պատրաստված կերպով հրահրում է միջադեպը և նկարում է այն հատվածը, որտեղ դիմացինը կամ մեկ այլ լրագրողը փորձում է որոշ բացատրություններ տալ: Նկարհանումից բաց է թողնվում այն հատվածը, որտեղ ինքն է պրովոկացիան հրահրում և ագրեսիվ տոնով միջամտում միջադեպերին, ինչի իրավունքը լրագրողը չունի



