Դավիթաշենի թիվ 5/06 տեղամասում այս անգամ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը քվերակեց երկրորդը: Նրանից առաջքվեարկել էր ՀՀԿ վստահված անձը: Պատասխանելով լրագրողների հարցերին ոստիկանապետն ասաց, որ լավ տրամադրություն ունի, առաջինն է քվեարկում, որպեսզի գնա աշխատանքի:
"Ոստիկանությունը պատճաշ կկազմակերպի ընտրությունները, կվերավսկի, կարձագանքի ցանկացած ընտրախախտման",-Henaran.am-ի հարցին ի պատասխան ասաց ոստիկանապետը: Նա չհամաձայնեց, որ ահազնագերին ոստիկանությունից խորքային արձագանք չի լինում :
"Կուսակցությունները պարզապես դիվիդնետներներ են ուզում ձեռք բերել",-ասաց: Իսկ թե ում է քվեարկել` ոստիկանապետը չասաց: "Լավ կլինի",-ավելացրեց Գասպարյանը եւ հրահանգներ տալով տեղամասում ծառայություն իրականացնող հերթապահ ոստիկաններին՝ գնաց:
Ի դեպ, նշենք, որ ոստիկանապետը քվեարկության էր եկել փեսայի` ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի հետ: