
Tert.am-ը գրում է.
Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ հանրաքվե պետք է անցկացնի՝ արտահայտելով իր կամքը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ ԴԺ պետական դումայի պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի նախկին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին:
Նա նշեց, որ նախորդ հանրաքվեն կասկածներ չի հարուցում, այն իրավական ուժ ունի, բայց այս ընթացքում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ ռազմական բախումներ, և հանրաքվեն հարկավոր է, որ միջազգային հանրությունը ևս մեկ անգամ տեղեկանա, որ տարիներ առաջ տեղի ունեցածը թյուրիմացություն կամ սխալմունք չի եղել, որ մարդիկ էլի ու էլի կրկնում են իրենց ընտրությունը և պատրաստ են ևս մեկ անգամ կրկնել այն:
- Ադրբեջանը վերջին շրջանում պարբերաբար խոսում է ինտենսիվ բանակցությունների մեկնարկի մասին: Ո՞ւմ և ի՞նչ է ակնարկում Բաքուն:
Կրկնում եմ՝ մարդիկ իրենք պետք է որոշեն, թե ինչ ճակատագիր են ուզում: Ոչ մեկը չունի իրավունք անգամ զենքի ուժով բռնանալ նրանց կարծիքին: Աշխարհում կոնֆլիկտային օջախներ կան, որտեղ մարդիկ տառապում են, քանի որ իրենց ուզում են ստիպել ապրել ուրիշի խաղի կանոններով: Պատկերացրեք՝ մեկը մտնի ձեր տուն ու ասի՝ սեղանը սխալ տեղում է դրված, պահարանի տեղը պետք է փոխվի: Սրանք կենցաղային օրինակներ են, բայց բնութագրական են այս միջավայրի համար: Մարդիկ չպետք է վախենան, որ իրենց որդին, հայրը կամ եղբայրը կզոհվեն այս գիշեր պատերազմում: Սարսափելին դա է, երբ մարդիկ չունեն երաշխիք, որ վաղը ողջ ու առողջ կարթնանան: Կարծում եմ, որ Ռուսաստանի շնորհիվ իրավիճակից դուրս գալու խաղաղ տարբերակներ են գտնված:
- Դուք կարծում եք, որ Ղարաբաղում երկրորդ անգամ հանրաքվե անցկացնելու կարի՞ք կա: Արցախի բնակչությունն արդեն մեկ անգամ հանրաքվեի միջոցով արտահայտել է իր ցանկությունը:
- Այո՛, հանրաքվեն անցկացվել է, այն ունի իրավական ուժ: Այն չի հարուցում կասկածներ: Բայց այս ընթացքում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ ռազմական բախումներ, և հանրաքվեն հարկավոր է, որ միջազգային հանրությունը ևս մեկ անգամ տեղեկանա, որ տարիներ առաջ տեղի ունեցածը թյուրիմացություն կամ սխալմունք չի եղել, որ մարդիկ էլի ու էլի կրկնում են իրենց ընտրությունը և պատրաստ են ևս մեկ անգամ կրկնել այն, եթե հարկավոր է նորից վերահաստատել բնակչության կամքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։