Հիմա էլի կսկսեն երգել էն մասին, որ մարզի ղեկավարները սելեկտորային խորհրդակցություններ են անցկացրել, ամբողջ գիշեր պատասխանատուները չեն քնել... Զզվելի ա:
Ու ինչպես գրեթե միշտ, երեխաների խաղի, ուտելու համար հատկացված բաժանմունքները էղել են վերջին, էս դեպքում` չորրորդ հարկում: Փոխանակ ամենամոտը լինեն հիմնական ելքերին: Բա ոնց, մեծ մարդիկ գան, ցածի հարկերում գնումներ անեն, կարևորը` փողեր տան, իսկ երեխաներին քշեն վերևի հարկեր... Ծանոթ պատկեր ա, չէ՞։ Պետք ա հետևություններ անել, անպայման:
Իսկ ընդհանրապես, չի կարելի մտնել մեծ շինություններ, որոնք չունեն պատուհաններ (Կեմերովոյի դեպքում դա դրսից անզեն աչքով էրևում էր), չի կարելի գնալ էնպիսի մարդաշատ տեղեր, որոնցում զգում եք, որ մոլորվում եք երկար միջանցքներում ու ելքերն անզեն աչքով չեք տեսնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1606320776070469&id=100000776872213
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել