Հայաստանի ներքաղաքական դաշտը կլինիկական մահի մեջ է, ու դրանում մեղավոր է ոչ թե ժողովուրդը, այլ՝ ընդդիմությունն ու իշխանությունը:
Մեղավոր են բոլոր գալստուկավոր մարդիկ, որոնց միակ գերխնդիրը ոչ թե որևէ գործ անելն է, այլ՝ ճառերով ու անիմաստ արարքներով լրատվական դաշտերում հայտնվելը:
Մեղավոր են, քանի որ նրանց համար ժողովուրդը, ցավոք, միայն «գործիք է», որի շնորհիվ և՛ դիվիդենտ են հավաքում, և՛ փորձում են առաջ գնալ:
Ժողովուրդը գործիք է, քանի որ բոլորին նրանք պետք են միմիայն միտինգներում գլխաքանակ ապահովելու կամ ընտրություններում քվեարկելու համար:
Մեր երկրում հիմա ներքաղաքական դաշտ ու ներքաղաքական նորմալ գործընթացներ չեն ապահովում, քանի որ բոլորը դերասան են, իսկ ԱԺ ու մնացած ամբիոններն իրենց համար թատերաբեմ են:
Մեր ընդդիմությունը երբեք հաջողության չի հասնելու, քանի որ հենց որևէ հրապարակում կանգնում են, ու 1000 մարդա հավաքվում, իրանք արդեն մտովի պաշտոնյա են ու մտովի իրար մեջ-մեջ են անում իրենց պաշտոնները:
Հաջողության չի հասնելու, քանի իշխանության նման ժողովրդի հետ ամբիոններից է խոսում ու իրենց տարանջատում է ժողովրդից:
Իշխանությունը շարունակելու է իր սև գործը, քանի ընդդիմությունում շունը տիրոջը չի ճանաչում, ու 15 հատ ընդդիմության ճակատ կա, ու էդ 15-ի խնդիրը ոչ թե իշխանությանը ցավացնելն է, այլ մեկը մեկին կծելն ու մեկը մեկի ձեռքից Ազատության հրապարակի ազատ ժամը տանելը:
Ընդդիմությունը չի հաղթելու, քանի այդ ընդդիմադիր առաջնորդը ժողովրդի միջից չի, այլ ամեն մեկը վեր է կենում ու ասում, որ ինքը ընդդիմադիր է ու իրենց հույս տալիս, որ ժողովրդի մեծամասնությունն իրա համար խելագարվում է:
Ու ամենակարևորը` երիտասարդ ընդդիմությունն այնքան չի հաղթելու, մինչև ժողովրդի միջից չհանի իր մեծերի «Այսօրվա միտինգն էլ ավարտվեց, մերսի, կհանդիպենք մեկ այլ օր» արտահայտությունն ու իրենց մեծերի նման միակ խնդիրը հարցազրույց տալը չլինի:
Մեկ էլ չի հաղթելու էնքան ժամանակ մինչև «կենդանի դիակ» ընդդիմադիրներին լռեցնի ու խաղից հանի, որոնց միակ ցանկությունն աթոռն է:
Մենք ներքաղաքական կյանք չունենք, ու մենք մեղավոր չենք ու հիմա ինչքան էլ մեզ հույս ենք տալիս, միևնույն է, Ֆեյսբուքից դուրս հասարակությունը թքած ունի և՛ իշխանության վրա, և՛ ընդդիմության: