Եվ ո՞ւմ է ասում, որ նա էլ պարզի, թե Իրանն ինչ գնով կարող է գազ վաճառել Հայաստանին: Կարծես թե Իրանի ԱԳՆ նախարարը, նախագահ Սերժ Սարգսյանի, Էդվարդ Նալբանդյանի հետ են հանդիպում, Թեհրանում դեսպանատուն ունենք, հայ-իրանական բարեկամական խումբ ունենք։ Դուք խոսել չգիտե՞ք, որ հարցնեք։ Թե՞ սա կռուտիտ է, թե իբր՝ տեսեք-տեսեք, իրանական կողմ իրեն լավ չի պահում, դրա համար էլ ճիշտը Սիբիրի թանկ գա՞զն է։ Թե՞ ձեզ թվում է՝ մենք հանդիպումներ չենք ունենում ու կուրսի չենք, որ իրանական կողմի ուղերձները բազում ոլորտներում անպատասխան են մնում: Իրա՞նն է մեղավոր, որ դուք մի ասֆալտապատ ճանապարհ էլ չեք կարողանում կառուցել, ու փողերը բարձր հովանու ներքո մսխվել են։ Իրա՞նն է մեղավոր, որ դուք թե՛ նախկին դեսպանից, թե՛ ներկայիս դեսպանից, թե՛ նաև բարձրաստիճան զրուցակիցներից պարզեիք, թե ինչ արժե իրանական գազը Հայաստանի համար։ Թե՞ Իրանն է գալու Գազպրոմին ձեր ծախած խողովակաշարով գազը էժան տեղ հասցնելու մինչև Երևան։ Գազը բերեն հասցնեն սահման, որ ո՞վ առնի։ Գազպրո՞մը։ Այդ դեպքում ձեզ ինչո՞ւ գին ասեն, թե դուք կողմ չեք։ Միանգամից Գազպրոմին ու Կրեմլին կասեն գինը.... Թե՞ կարծում եք՝ Իրանը հիացական ճիչեր է արձակում, երբ իր տված վարկով նորոգված Ագարակի ու Մեղրու ցանցը տվեցիք Գազպրոմին։ Էս ո՞ւմ եք հիմարի տեղ դնում։ Գեղից մարդ չկա, ձեզանից շատ բան գիտենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: