ՌԴ երեկ կայացած ընտրությունների մասնակցության ու մասնավորապես Պուտինի օգտին քվեարկությունների մեծ թվի մեջ ինտրիգային ոչինչ չկա և ոչ էլ Պուտինն է՝ որպես քաղաքական գործիչ, հաջողել ավել, քան նախորդ անգամները: Իմ խորին համոզմամբ՝ միջազգային հանրությունը ռուս ժողովրդին կոնսոլիդացրեց Պուտինի շուրջ:
Եվրոպական սանկցիաները՝ մի կողմից, ռուս-ամերիկյան լարվածությունը՝ մյուս կողմից, ՌԴ-Մեծ Բրիտանիա սրացումները, Թուրքիայի հետ խաղացող հարաբերություններն ասիական որոշ երկրների հետ տարաձայնությունները ռուսների մոտ առաջացրել են ինքնապաշտպանության տրամաբանական անհրաժեշտություն։ Իրավիճակ է, երբ աշխարհը կարծես դուրս է եկել ՌԴ դեմ, ինչին ի պատասխան պիտի գործի միասնականությունը մեկ ուժեղ ու փորձված ղեկավարի ներքո: Համաձայնենք, որ, Պուտինից բացի, նախագահի թեկնածուների մեջ չկար պահանջվող որակներով մեկ ուրիշը:
Ուստի սա այն քիչ դեպքերից է, երբ երկրի ղեկավարի վերընտրվելը որևիցէ կասկածի ենթակա չէ։