Yerkir.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է նախագահական նոր ժամկետում իր նպատակների մասին. հայտնում է РИА Новости-ն: Նա նշել է, որ հիմնական խնդիրը կլինի ՌԴ տնտեսության աճի տեմպերի ապահովումը, դրան ինովացիոն բնույթ հաղորդելը:
«Դա զարգացումն է առողջապահության, կրթության, արդյունաբերական արտադրության, ենթակառուցվածքների ոլորտներում և այլ ուղղություններում, որպեսզի կարողանանք առաջ շարժվել և բարձրացնել մեր քաղաքացիների կենսամակարդակը»,- ասել է Պուտինը:
Նա նաև հավելել է, որ կլուծվեն հարցեր, որոնք կապված են երկրի պաշտպանունակության ապահովման հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/146668.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



