Չեմ հասկանում ինչո՞ւ են մարդիկ ծանր տանում ու հուզվում այն փաստից, որ ՀՀ-ում ՌԴ քաղաքացիները մասնակցում են ՌԴ նախագահի ընտրություններին: Նույն հաջողությամբ էլ ՌԴ-ում ՀՀ քաղաքացիներն են ժամանակին մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին: Ասենք, ի՞նչն է տարօրինակ, էլ ռսի ստրուկ, էլ ռսամետ, էլ ռսամոլ, ինչ անուն ասես դրեցին էդ մարդկանց: Ասենք, որ ԱՄՆ դեսպանատանը ՀՀ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիները ԱՄՆ նախագահ ընտրեին կլինե՞ր, բայց որ ՌԴ քաղաքացիները ՌԴ նախագահ են ընտրում չի լինի՞: Տրամաբանությունը ո՞րն է: Բրիտանացի գիտնականներին ասեք գան, մի հատ հասկանան էլի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: