Այսօր Հայաստանում ՌԴ դեսպանատանը Հայաստանում և Վրաստանում ապրող Ռուսաստանի քաղաքացիները մասնակցում են Ռուսաստանի նախագահի ընտրություններին: Կանխատեսում եմ, որ քվեները առնվազն 90 տոկոսով Պուտինի օգտին են լինելու: Հետաքրքիր կլիներ, իհարկե, եթե Հայաստանում և Վրաստանում ապրող/գտնվող ՌԴ քաղաքացիները առանձին քվեատուփերով քվեարկեին և ընտրության արդյունքները հրապարակելիս արդյունքներում երևային երկու երկրների ՌԴ քաղաքացիների քվեների տարբերությունները: Հայաստանում ապրող/գտնվողների ՛՛ընտրությունը՛՛ գնահատվելու է որպես Հայաստանի բնակչության դիրքորոշում: Ուշ երեկոյան արդյունքները պարզ կլինեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: