Լուրեր կան, որ Զարուհին & ընկ-ը մարտի 19-ի Երևանի ավագանու նիստին պատրաստվում են ուկրաինական ֆեմենի կիսամերկ ակտիվիստուհիների նման ակցիա իրականացնել: Այդ կապակցությամբ Զարուհին ասել է. «Մենք հակված չենք մեր անակնկալները բացահայտելու, և ապա պարզ չէ՞, որ մեզանից որևէ բան չի բացառվում»: Իրոք, նրանցից ամեն ինչ սպասելի է… Ամեն ինչ…
Խղճում եմ ավագանու անդամներին… Նրանք չգիտեին, որ ավագանին՝ հանձինս «Զարուհի & ընկ.» կազմակերպության, վերածվելու է էքստրիմ և էրոտիկ զգացողությունների, գարշահոտության ու աներևակայելի արկածների վայր…
Բայց նաև կարող են հայտնի դառնալ՝ այդ էրոտիկաարկածագարշահոտային նկարները համացանցում տեղադրելով և միլիոնավոր դիտում ապահովելով…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել