Էլ-Ալամեինի ճակատամարտ: Առաջին հայացքից սա ոչինչ չի ասում, սակայն երբ ուսումնասիրում ենք 20-րդ դարի համաշխարհային պատմությունը, տեսնում ենք, որ Երկրորդ աշխարհամարտի շրջանակներում, բացի եվրոպական թատերաբեմից, եղել են նաև այլ թատերաբեմեր, որոնցից էր նաև Հյուսիս-աֆրիկյան ռազմաճակատը: 1942թ. աշնանը եգիպտական Էլ-Ալամեին քաղաքի մոտակայքում բրիտանական ուժերը ֆելդմարշալ Բեռնար Մոնտգոմերիի գլխավորությամբ ջարդեցին Էրվին Ռոմելի գլխավորած գերմանո-իտալական ուժերին: Հյուսիսային Աֆրիկայում ուժերի հարաբերակցությունը փոխվեց և դա անգլիացիների առաջին հաղթանակներից էր: Չերչիլը նշում էր․ «Մինչ Էլ-Ալեմայնեն մենք որևէ անգամ չէինք հաղթել: Էլ-Ալամեինից հետո մենք որևէ անգամ չպարտվեցինք»։
Հ.Գ. Իհարկե, պատերազմի շրջանակներում Հյուսիս-աֆրիկյան ռազմաճակատի, վերոգրյալ ճակատամարտի, ինչպես նաև շատ այլ կարևոր բաների մասին որևէ բան չի ասվում հայոց «փառապանծ» կրթական հաստատությունների դասագրքերում: