Newmag.am-ը գրում է.

Պուտինն այս մասին խոսել է ռուս լրագրող Անդրեյ Կոնդրաշովի ֆիլմում՝ նվիրված ՌԴ նախագահին: Դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի փետրվարի 7-ին՝ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման օրը:

«Չափազանց զգայուն պատմություն է», – ասում է Վլադիմիր Պուտինը՝ նախընտրելով չհիշել այն. «Պատահական չէ, որ մենք այդ մասին չենք խոսում»: Օլիմպիական խաղերի բացմանը Սոչիի գլխավոր մարզադաշտում էր ավելի քան 40 հազար հանդիսատես, մարզիկներ` 88 երկրից, 48 երկրի ղեկավարներ:

Պուտինը հիշում է. «Բացման արարողությունից առաջ ընդունելություն էր, որի ավարտին ես ու Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը նստեցինք ավտոբուս և մեկնեցինք մարզադաշտ: Ճանապարհին իմ օգնականը հեռախոսը փոխանցեց ինձ. զանգում էին խաղերի անվտանգությունը ապահովող շտաբից: Ինձ զեկուցեցին, որ օդանավ է առևանգվել, որը Ուկրաինայից մեկնում էր Ստամբուլ: Առևանգողները պահանջում էին ուղևորվել Սոչի»:

Անմիջապես որոշում է կայացվում օդ բարձրացնել ռուսական կործանիչներ՝ առևանգված օդանավի թռիչքը հսկելու համար: Խարկով-Ստամբուլ թռիչքն իրականացնող թուրքական ավիաընկերության օդաչուն հասցնում է ռուսներին տեղեկացնել, որ մի ուղևորի վրա ռումբ է ամրացված, օդանավն էլ ուղղություն է վերցրել դեպի Սոչի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել