Արմեն Երիցյանը «Պատասխանիր Գոհար Վեզիրյանի հարցերին» հաղորդման ժամանակ լաաավ էլ բացվեց, հետն էլ լաաաավ էլ կոծկեց: Առ այն, եթե «Փարվանան» խանգարում է, և իրոք խանգարում է, ինչի՞ նախարար եղած ժամանակ չէիք կարում այդ հարցը լուծել, որ թողել եք քաղաքապետ դառնալու ժամանակ լուծել: Ինչ-ինչ, նախարարը ավելի մեծ դերակատարում ունի երկրի վրա,քան քաղաքապետը: Հետևաբար նախարարի բարձրացրած հարցը կարող էր ավելի հեշտ լուծում ստանալ, քան քաղաքապետինը: Հասկանալի է, որ ստեղ կա մի հասկացություն, որ ոչ թե անում եք այն, ինչ Ձեր գործի շրջանակներում է, այլ այն, ինչ ասում են: Ժողովրդից խնդրում եք ձայներ (թեպետ շատ ձայներ արդեն ունեք) քաղաքապետ դառնալու համար և խոստանում լուծել քաղաքի հարցերը, բայց երբևէ չեք ասել` արդյոք ամբողջությամբ լուծեցիք արտակարգ իրավիճակների նախարարության հարցերը, արդյոք բնակչությունը խնդիր չունի Ձեր «նեղ մասնագիտության» հետ: Ի վերջո, եթե քաղաքապետ դառնալու ժամանակ պետք է եռամսյակը մեկ եթեր տաք Ձեր արած գործը, այդ նույնը կարող էիք անել արտակարգ իրավիճակների նախարար եղած ժամանակ: Ես երբևէ չեմ հավատա, որ Հայաստանում կա մի նախարարություն, որը որևէ խնդիր չունի: Խոսում են երևանցու իրենց նկատմամբ հավատի մասին, երևանցու թասիբ, նամուսի մասին, բայց ինչի ղարաբաղցին թողե՞լ է, որ Երևանում երևանցի մնա՞: Ի՞նչ նամուս, ի՞նչ թասիբ, ինչպե՞ս հավատան ՕԵԿ-ին, երբ հազարավոր ժողովուրդ 2008-ին ՕԵԿ-ի կողքին էր, բայց ընդամենը մեկ պաշտոն ստանալու ժամանակ մոռացաք ժողովրդին: Էլ ինչպե՞ս պետք է հավատան, երբ մի հանգամ «հավատալուց» քաշվել են: Հա, Արմեն Երիցյանը շատ համոզիչ է խոսում, բայց կուսակցությունը շաաատ վառ հիշողություններ է արթնացնում և դժվար թե այն թողնի, որ առաջնորդի համոզիչ խոսքերին հավատանք: Եթե նույն առաջնորդն էլ չգիտի` իր վերաբերմունքը ինչպես հայտնի ՕԵԿ-ի նկատմամբ, որ կրծքանշանը համեմատում է հոկտեմբերիկ լինելու հետ, էլ մենք ի՞նչ ասենք:
Իշխանությունից եք բողոքում, ինչի՞ Դուք իշխանության անդամ չեք, կամ նախարար եղած ժամանակ իշխանությունը նույն խնդիրները չունե՞ր: Դուք ինձ տվեք Երևանը և կտեսնեք, թե ես ինչ կանեմ Երևանը: Երևանը տանք, որ ի՞նչ անեք: Ժամանակն է արդեն հասկանալ, որ ժողովորդն էլ ունի ուղեղ, էդ օրգանը Աստված մի 5 հոգու չի տվել, ու Դուք էլ, պարոն Երիցյան, երջանիկ պատահականության շնորհիվ մեր Հայաստանի միակ «ուղեղավորը» չեք, որ դրել մեզ հիմարացնում եք:
Հ.Գ.
Լավ հաղորդում էր, ապրի Գոհար Վեզիրյանը...
ՀՈՎՅԱՆ
www.hovyan.com



